Տերյան փողոցում՝ Դեբենհամս խանութի շենքում, վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց ընդարձակ, շքեղ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 273 քմ.: Այն գտնվում է 13 հարկանի էլիտար նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է թանկարժեք նյութերով։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի երեք սանհանգույց։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է, ինչպես նաև գրանիտապատ հատվածի հատակը տաքացվող է։ Ողջ կահույքը նոր է և բարձր որակի։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, լողավազան, մարզասրահ։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Բնակարանի հետ առկա է ստորգետնյա կայանատեղ` 2 մեքենայի համար նախատեսված։ Վաճառքի նշված գինն իր մեջ ներառում է ստորգետնյա կայանատեղին, կահույքն ու տեխնիկան, սակայն հնարավոր է վաճառք առանց կահույքի և տեխնիկայի: