Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 150 քմ մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով: Ջեռուցումը և հովացումը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են որակյալ սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` դեպի պողոտա բացվող: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և նորաձև կահույքով։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները և ժամանցի վայրերը: Վաճառքը ներառում է ամբողջ կահույքը, տեխնիկան և ստորգետնյա ավտոկայանատեղին` 2 մեքենայի համար նախատեսված: