Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 114 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի պողոտայում` Օպերայի թատրոնի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Շենքն ունի բետոնե ծածկեր: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը արևող է, ունի բաց պատշգամբ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր: Բնակարանի գինն իր մեջ ներառում է ողջ կահույքն ու տեխնիկան: