"Սոֆիա" սուպերմարկետի մոտ՝Մանթաշյան փողոցի վրա, վաճառվում է 4 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի վերջին հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորգված է և ջեռուցվում է գազի կաթսայով։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոարտադրության։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Ունի բաց պատշգամբ, որը հիանալի վայր է ամառային հանգիստ վայելելու համար։ Շենքի մոտ կա ազատ տարածություն մեքենանր կայանելու համար։ Կա նաև երեք առանձին նկուղներ։ Մոտակայքում են գտնվում 154–րդ դպրոցը և 134–րդ մանկապարտեզը։ Հասանելի է "UCOM" ծառայությունը։