Շենգավիթում վաճառվում է 4 սենյականոց՝ 106 քմ մակերեսով ընդարձակ և արևկող բնակարան, որը գտնվում է 10 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են նաև օդորակիչներ: Բոլոր սանեյակները հարմարավետ են և լուսավոր, հատակը պատված է մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցը երեսպատված է իտալական արտադրության կերամիկական սալիկներով՝ համալրված է որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանում կա բաց պատշգամբ՝ դեպի քաղաք տեսարանով: Մոտակայքում կան կանգառ, սննդային խանութներ, հարմարավետ խաղահրապարակ: Ցանկության դեպքում կվաճառվի գույքի հետ միասին: