Նոր Նորքի 9-րդ զանգվածում, Վիլնյուսի փողոցում վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 85 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի բարձրահարկ շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը մասամբ վերանորոգված է։ Տեղադրվել են եվրո պատուհաններ, միջսենյակային դռներ, հոսանքի լարերը և ջրատար խողովակներն ամբողջությամբ փոխվել են: Խոհանոցը սալիկապատված է, մնացած հատվածը` երեսպատված է մանրահատակով: Բնակարանն ընդհանուր մաքուր նորմալ վիճակում է, կարելի է կոսմետիկ վերանորոգել: Լոգասենյակն ու սանհանգույցը առանձին են: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքում վերելակը շուտով փոխվելու է: Ունի լավ դիրք, մոտակայքում է Նոր Զովք և Ուրարտու սուպերմարկետները, դպրոցը, մանկապարտեզը, Հայփոստի բաժանմունքը և այլն: