Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 155 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ռոստոմ փողոցում՝ Տաշիր առևտրի կենտրոնի հարևանությամբ, 9 հարկանի նորակառույց շենքի 8-րդ և 9-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Դուպլեքս բնակարանի առաջին հարկում է գտնվում ընդարձակ և գեղեցիկ կահավորված հյուրասենյակը և խոհանոցը, իսկ 2-րդ հարկում են գտնվում ննջասենյակները, որոնցից մեկն իր առանձին լոգասենյակով է, նույնպես նրբաճաշակ կահավորանքով և ժամանակակից տեխնիկայով։ Ունի 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Միջանցքը լի է ներկառուցված պահարաններով։ Շենքն ունի բարեկարգ բակ՝ խաղահրապարակով և ստորգետնյա կայանատեղով։