Վերին Անտառային փողոցում վաճառվում է 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է բարձր դասի նորակառույց շենքի 3-րդ հարկում և զբաղեցնում է 207 քմ ընդհանուր մակերես: Բնակարանը կապիտալ նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն, տեղադրված են վիտրաժային պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է անհատական համակարգի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ։ Կահավորված է ժամանակակից և նրբաճաշակ կահույքով: Ունի 3 ննջարան՝ մեկն իր առանձին սանհանգույցով, 2 ընդհանուր սանհանգույց, 2 ընդարձակ բաց պատշգամբ՝ դեպի Արարատ և քաղաք շքեղ տեսարաններով, լվացքասենյակ: Շենքում գործում է ընդարձակ փակ լողավազան, ինչպես նաև շոգեբաղնիք և ֆիտնես կենտրոն։ Տեղադրված է անվտանգության տեսաձայնագրվող համակարգ։ Մոտակայքում է Գաֆեսճյան թանգարանը, Կասկադը, Օպերայի և բալետի թատրոնը և այլն: