Քաղաքի լավագույն թաղամասերից մեկում, Անտառային փողոցում վաճառվում էքսկլյուզիվ` 4 սենյականոց լուսավոր բնակարան։ Բնակարանը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում և զբաղեցնում է 150 ք.մ. մակերես։ Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են վիտրաժային պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Սանհանգույցները սալիկապատ են, հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Առկա է բաց պատշգամբ։ Թաղամասը մշտապես խնամվում է, կենտրոն ոտքով 10 րոպեում կարելի է հասնել: Առկա է ավտոկայանատեղի հավելավճարով: