Անտառային փողոցում վաճառվում է 4 սենյականոց նրբաճաշակ դիզայնով ընդարձակ բնակարան՝ 209 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է` բարձրորակ նյութերով։ Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և գրանիտով: Միացված է կենտրոնացված ջեռուցման և հովվացման համակարգին, ունի օդորակիչ: Առկա է 2 սանհանգույց, որոնք պատված են բարձրորակ արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ և ջակուզի: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են թանկարժեք գույքով և տեխնիկայով: Բնակարանն ունի մեծ տեռասա և բաց պատշգամբ, կա զգեստասենյակ և ներկառուցված պահարաններ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Բնակարանն ունի առանձին փոքր բակային հատված և ստորգետնյա ավտոկայանատեղի: