Սարալանջի փողոցում վաճառվում է, վարձակալությամբ և օրավարձով է տրվում 4 սենյականոց Լյուքս դասի Պենտհաուս` 175 քմ մակերեսով, որը գտնվում է նորակառույց 10 հարկանի շենքի 10-րդ հարկում: Բնակարանը լյուքս դասի կապիտալ վերանորոգված և չբնակեցված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ: Ջեռուցումը անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ: Հյուրասենյակը և խոհանոցը միասին են՝ ստուդիո ոճի մեջ, ամբողջը համալրված է նորաոճ կահույքով և անհրաժեշտ տեխնիկայով: Հատակը սալիկապատ է, ննջարանները՝ լամինատապատ: Բնակարանն ունի 2.5 սանհանգույց, որոնք երեսպատված են կերամիկական սալիկներով, համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Առկա են 3 բաց պատշգամբ, որոնցից 1-ը բնակարանի ամբողջ երկայնքով է, և ունի հրաշալի պանորամային տեսարան դեպի մայրաքաղաք և Արարատ լեռ, պատշգամբից նայելիս ասես քաղաքը ափիդ մեջ է: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ, շուրջօրյա անտանագություն, լողավազան և մարզասրահ` բնակիչների համար: Շենքում կա սպասարկման վճար: Վարձ՝ 3000 - 6500 $, օրավարձ՝ 180-270$: