Վերին Անտառային փողոցում, էլիտար թաղամասում վաճառվում է 4 սենյականոց լուսավոր բնակարան` 156 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում: Բնակարանը գեղեցիկ պարզությամբ ժամանակակից նորոգված է, ջեռուցումը և հովացումը կենտրոնացված համակարգով է գործում, տեղադրված են եվրո պատուհաններ, նաև ունի գազի կաթսա: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Ամբողջը կահավորված է հարմարավետ, համալրված է գույքով և տեխնիկայով: 3 սանհանգույցները երեսպատված են բաձրորակ սալիկներով՝ համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ և վաննա: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Բնակարանի մուտքի դռան մոտ ունի խորդանոց: Շենքում գործում է վերելակ, բակը խնամված է, կա խաղահրապարակ, կանաչապատ տարածք և բացօթյա ավտոկայանատեղի: Հարևանությամբ է Կասկադ համալիրը, կենտրոն ոտքով 20 րոպեում կարելի է հասնել: Վաճառվում է ամբողջ գույքի և ավտոկայանատեղիի հետ միասին: