Վաճառվում է կապիտալ վերանորոգված լուսավոր 4 սենյակամոց բնակարան` 141 քմ մակերեսով, որը գտնվում է Դեմիրճյան փողոցում, նորակառույց 15 հարկանի շենքի 10-րդ հարկում: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և պրեսգրանիտով: Բնակարանը ունի 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից ոճով, հագեցած են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Սանհանգույցները երեսպատված է սալիկներով, տեղադրված է լոգախցիկ: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում է գտնվում Խորհրդարանը, Սիրահարների այգին, մետրոն: