Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 300 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա Գարդեն մոլի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 16-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է և չբնակեցված։ Բնակարանն ունի վիտրաժային փայտե պատուհաններ և իտալական դռներ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և ջեռուցվող է, առկա է բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան: Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: Բնակարանի հետ վաճառվում է նաև ստորգետնյա կայանատեղ: