Գյումրի քաղաքի Խորենացի փողոցի վրա վաճառվում է 4 սենյականոց բնակարան, որը զբաղեցնում է 98 ք.մ. տարածք։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2–րդ հարկում։ Ապահովված է մշտական ջրով, գազով։ Ընդհանուր առմամբ բնակարանը մի փոքր թարմացման կարիք ունի։ Կա ընդարձակ ու գեղեցիկ պատշգամբ, որը փակված է մետաղյա ճաղերով։ Շենքի առաջ կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մի քանի քայլ այն կողմ են գտնվում 19–րդ և 23–րդ դպրոցները, որոնցից մեկը ռուսական թեքումով է։ Քիչ այն կողմ կա նաև մանկապարտեզ։ Մերձակայքում կան բազմաթիվ խանութներ, ինչպես նաև կանգառ։