Ադոնց փողոցի Երազ բնակելի թաղամասում վաճառվում է 4 սենյականոց 126 քմ մակերես ունեցող բնակարան, որը գտնվում է 8 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Շենքը կառուցվել է 2022 թ.Բնակարանը բարձրորակ նյութերով և դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է, ամբողջ հատակը պատված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ Ամբողջությամբ կահավորված է որակյալ և բարձրորակ կահույքով և եվրոպական կենցաղային տեխնիկայով: Առկա են 2 սանհանգույց՝ մեկում տեղադրված է վաննա մյուսում լոգախցիկ: Ունի բոլոր կոմունալ հարմարությունները՝ տաք և սառը ջուր, ջեռուցման ընդհանուր համակարգ, գերարագ ինտերնետ և այլն: Բնակարանի նախագիծը և դիրքը ամենահաջողվածներից են, ընդհանրապես չեն լսվում հարևանների ձայներն ու խոսակցությունները։ Վաճառքն իրականացվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։