Բնակարան, 4 սենյականոց, Արաբկիր, Երևան

28 Հուլիս 2022
 
Մալխասյանց 12/2 4 սենյակ 132 մ2 հարկ 13/13 , նորակառույց Կոդ` 111076   |   http://est.am/111076 click to copy the link
Վաճառք - 96,000,000 Դ

Վաճառվում է ընդարձակ ու լուսավոր 4 սենյականոց բնակարան` 132 քմ մակերեսով, որը գտնվում է 13 հարկանի, արդեն պատրաստի նորակառույց մոնոլիտ շենքի 13-րդ հարկում: Այն գտնվում է Արաբկիր համայնքում` Մալխասյանց 12/2 հասցեում, որը կից է Կոմիտաս պողոտային: Բնակարանը տեղակայված է հարավ-արևմտյան դիրքում, հիմնական աշխատանքներն արված են և շահագործման կհանձնվի պատերն ու հատակը հարթեցված վիճակում, մուտքի երկաթե դուռը և պատուհանները տեղադրված: Պատուհանները բարձրորակ արտադրության են, ալյումինե թերմոկամրջակներով: Պատերի բաժանումները կիրականացվեն գնորդի ցանկությամբ, այսպիսով հնարավորություն է ընձեռնվում սենյակները վերապլանավորել գնորդի հայեցողությամբ: Առկա է բաց պատշգամբ` Արարատի տեսարանով: Շենքը կառուցվել է բարձր սեյսմակայունությամբ, ամուր բազալտե հիմքով, ունի 6 հարկանի ավտոկայանատեղի և 4000 քմ կանաչապատ տարածք, որտեղ լինելու է խաղահրապարակ, հանգստի գոտի: Շենքում գործում է 2 վերելակ` մարդատար և բեռնատար, անվտանգության համակարգ, նախատեսված է անվճար մանկական սենյակ՝ աշխատակցի հսկողությամբ: Շենքի 1-ին հարկը լինելու է հասարակական նշանակության: Վերջնական աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թ-ի մայիսին: Շենքում լինելու է սպասարկման վճար, 1քմ-ը` 170 դրամ, որն իր մեջ ներառելու է օրական 2 անգամյա աղբահանում, 4000 քմ կանաչապատ տարածքի մաքրությունը և լուսավորությունը, վերելակների սպասարկման և անվտանգության համակարգի ծառայությունները: 13-րդ հարկում առկա են 2 սենյականոց բնակարաններ, որոնց համար գործում է եկամտահարկի ետ վերադարձի օրենքը:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: զրոյական վիճակ
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: -
Սենյակներ
  • Խոհանոցներ: -
  • Ննջասենյակներ: -
  • Սանհանգույցներ: -
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ