Ծարավ Աղբյուր փողոցի վրա՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, դեղին քոթեջներում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարանը, որը գտնվում է 4 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 108 ք.մ.։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը տաքացվող է: Ննջարանները լուսավոր են, հարմարավետ: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Ամբողջը նորաոճ կահավորված է և համալրված է տեխնիկայով: Ունի ավելացման հնարավորություն: Տարածքը մշտապես խնամվում է, ունի շուրջօրյա անվտանգության համակարգ: Մոտակայքում է Բուսապանական Այգին,''Նոր Զովք'' սուպերմարկետը, խանութ, բժշկական կենտրոն: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: