Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 92 ք.մ. մակերեսով, որը գտնվում Մաշտոց պողոտայում՝ նորակառույց այգու հարևանությամբ, 4 հարկանի քարե՝ Սալինյան նախագծի և բետոնե ծածկերով շենքի, 3-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամիանտով և պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է։ Շենքը գտնվում է առաջին գծի վրա, բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց բացվող։