Պուշկին փողոցի վրա՝ Տերյան փողոցի խաչմերուկում, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան, այն գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկերում: Ընդհանուր մակերեսը կազմում է 175 ք.մ: Նորաոճ, եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգված բնակարան է: Ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախադրյալները հանգիստ և հարմարավետ առօրյա անցկացնելու համար: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության, խոհանոցն ու սանհանգույցները սալիկապատ են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ բոլոր սենյակներում։ Բնակարանն ունի 3 հատ բաց պատշգամբ՝ դեպի փողոց բացվող։ Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։