Արգիշտի փողոցում՝ Գլենդել Հիլս թաղամասում, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 155 քմ.: Այն գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը գտնվում է վերանորոգման ընթացքում՝ հիմնական նորոգման աշխատանքները կատարված են։ Տեղադրված են տերմո ալյումինից եվրո պատուհաններ, իտալական հոսանքի լարեր։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Առաստաղի բարձրությունը 3.6 մետր է։ Բնակարանն ունի երկկողմ լուսավորություն և բաց պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան։