Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ, շքեղ և յուրահատուկ դիզայներական լուծումներով բնակարան՝ 151 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դ. Դեմիրճյան փողոցում՝ սիրահարների այգու հարևանությամբ, 17 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Հատակը ծածկված է իտալական փայտից մանրահատակով: Բնակարանի ջեռուցումը իրականացվում է ֆանկոլների միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է նաև ջակուզի: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Ունի 2 հատ բաց պատշգամբներ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։ Վաճառվում է մասնակի կահույքով։