Աբովյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի և մետրոյի հարևանությամբ, վաճառվում կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ ստուդիո ոճի բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 126 քմ.։ Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով։ Սանհանգույցները սալիկապատված են, ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանը վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։