Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և հարմարավետ բնակարան՝ 147 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դեղատան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 6 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով, իսկ խոհանոցի, միջանցի և սանհանգույցների հատակը տաքացվող է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է նաև ջակուզի: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով, միջանցքում կան ներկառուցված պահարաններ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։