Այս գեղեցիկ 4 սենյականոց բնակարանը վաճառվում է Հյուսիսային պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկում գտնվող 9 հարկանի նորակառույց շենքի 6–րդ հարկում: Բնակարանի մակերեսը կազմում է 157 ք.մ.: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված և ապահովված տեխնիկայով: Առկա է մեկ բաց պատշգամբ: Գործում է կենտրոնացված ջեռուցման համակարգ: Հատակը ծածկված է մանրահատակով, տաքացվող է: Շենքում գործում է անվտանգության համակարգ, տեղադրված է դոմոֆոն, աշխատում է 2 վերելակ: Ավտոմեքենաների համար տրամադրվում է 2 ստորգետնյա կայանատեղի: Շենքի սպասարկման վճարը կազմում է 30 հազ. դրամ/ամիս: