Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի մոտ, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ, յուրահատուկ ինտերիերով լյուքս դասի պենտհաուս բնակարան։ Այն գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 14-րդ և 15-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ամբողջ կահույքն ու տեխնիկան յուրահատուկ է և բարձր որակի։ Բնակարանը համալրված է գեղեցիկ պարագաներով։ Ունի առանձին աշխատասենյակ և զգեստասենյակ։ Բնակարանն ունի 2 ընդարձակ բաց պատշգամբ՝ որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ՝ 2 մեքենայի համար։