Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 125 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատի և քարի գեղեցիկ համադրությամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, ինպես նաև տեղադրված է ջակուզի: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։