Հյուսիսային պողոտայում վաճառվում է չորս սենյականոց բնակարան՝ 145 ք.մ. մակերեսով։ Այն գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ և երկաթյա մուտքի դուռ։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Տեղադրված է կենտրոնացված ջեռուցման համակարգ։ Բոլոր պատուհանները նայում են դեպի Հյուսիսային պողոտա։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ՝ նախատեսված 2 մեքենայի համար՝ հավելավճարով։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։