Վարձով է տրվում կամ վաճառվում է 4 սենյականոց դուպլեքս բնակարան 170 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տպագրիչներ փողոցում՝ 4 հարկանի քարե շենքի 4-րդ և 5-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում:Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին,և կահույքը բերված է Եվրոպայից։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։