Վաճառվում է 4 սենյականոց բնակարան 270 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան փողոցում 11 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցումը և հովացումը իրականացվում է կենտրոնացված համակարգի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Գնի մեջ ներառված է կահույքն ու տեխնիկան։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, իսկ մոտակայքում կա նաև դպրոց և մանկապարտեզ։