Նալբանդյան փողոցում, Սախարովի հրապարակի մոտակայքում վաճառվում է 4 սենյականոց նոր վերանորոգված ընդարձակ և լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 156 ք.մ: Բնակարանը տեղակայված է 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Ունի ջեռուցման անհատական համակարգ: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ կաղնե մանրահատակով, միջսենյակային դռները նույնպես փայտից են: Առկա է 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և ապահովված որակյալ սանտեխնիկայով։ Կան ներկառուցված պահարաններ: Շենքն ունի անխափան վերելակ և անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: