Արամի փողոցում` նորակառույց այգու հարևանությամբ, վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 120 քմ.։ Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը անհատական է, տեղադրված է նաև 3 հատ օդորակիչ։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ` դեպի այգի նայող: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը: