Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտայում` Պռոշյան փողոցի խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որից մեկը բացվում է դեպի Բաղրամյան պողոտա: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։ Վաճառվում է մասնակի կահույքով։ Շենքի ծածկերը մասամբ բաղդադից են: