Վերին Անտառային փողոցում՝ վաճառվում է 4 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 105 քմ.: Այն գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ունի յուրահատուկ դիզայն, գեղեցիկ լուսավորություն: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը անհատական է: Տեղադրված է եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Ունի 1 ընդարձակ բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Շենքն ունի անվտանգության համակարգ, ավտոկայանտեղ, խաղահրապարակ, կանաչապատ և բարեկարգ բակ, ինչպես նաև տանիքում նախատեսված է տարածք՝ որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։