Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և յուրահատուկ դիզայներական լուծումներով բնակարան՝ 170 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ձորափ փողոցում՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով: Բնակարանը կահավորված է որակյալ և ժամանակակից կահույքով։ Բնակարանն ունի 3 բաց պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ողջ քաղաքը և Արարատ լեռը։ Շենքն ունի անվտանգության համակարգ, ստորգետնյա կայանատեղ՝ 2 մեքենայի համար և մուտքում գործում է 2 վերելակ։ Սեյսմոկայունությունը որակավորված է 9 բալ։