Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ, 22 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված են երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մուտքն ունի 2 վերելակ և բակում կա խաղահրապարակ։