Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում ՝ 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ , գազամատակարարմամբ, էլեկրականությամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են: Բնակարանը կահավորված է՝ ապահովված է խոհանոցի կահուքով և տեխնիկայով։ Բնակարանն ունի փակ և բաց պատշգամբներ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։