Ռոստոմի փողոցում վաճառվում է 4 սենյականոց լուսավոր ու կոկիկ բնակարան 162 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգվել է, պատերը հաստացված են, անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: Բնակարանն ունի 12 պատուհան` եռակողմ տեսարաններով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, ապահովված են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրվել է լոգախցիկ և վաննա: Սենյակները և խոհանոցը կահավորված են նրբաճաշակ ոճով, հագեցած են կենցաղային տեխնիկայով: Բնակարանն ունի լվացքի սենյակ, 3 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, կա անվտանգության համակարգ, ունի խնամված բակ` խաղահրապարակով: Մոտակայքում կան խանութներ, դպրոց և ժամանցի վայրեր: