Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան 132 քմ մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում, 5 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում: Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, ապահովված է բոլոր հարմարություններով, կահավորված է թանկարժեք կահույքով և համալրված է ժամանակակից տեխնիկայով: Տեղադրված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր, նաև գազի կաթսա: Յուրաքանչյուր սենյակի ջերմաստիճան կառավարվում է առանձին: Սենյակների հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, խոհանոցը` սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ, որոնք երեսպատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ և վաննա: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Ամբողջ տունը և շենքի շքամուտքն ապահովված են տեսահսկման համակարգով, շենքում գործում է վերելակ: Բնակարանն ունի նաև ստորգետնյա ավտոկայանատեղի` 2-3 մեքենայի համար նախատեսված: Գինը ներառում է ամբողջ գույքը և կայանատեղին: Գործակալություն է: