Վաճառվում է 4 սենյականոց բնակարան` 118 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 1-ին թաղամասում՝ 9 հարկանի պանելային շենքի 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Լի է ներկառուցված պահարաններով: Ունի նկուղ և մուտքում ևս ներկառուցված պահարաններ։ Բնակարանն ունի առանձին մուտք և առանձին բակ։ Հնարավոր է վաճառք քարե ավտոտնակի հետ միասին՝ հավելավճարով։