Այգեձոր փողոցում՝ վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 131 քմ.: Այն գտնվում է 7 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից կահույքով, հագեցած է տեխնիկայով, լի է ներկառուցված պահարաններով: Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։