Հր. Քոչար փողոցում՝ նորաբաց Ռիո մոլլի հարևանությամբ, վաճառվում է 4 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 107 քմ.: Այն գտնվում է 7 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված և շատ հարմարավետ է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ և ֆանկոիլ: Բնակարանը կահավորված է հարմարավետ և ժամանակակից կահույքով, հագեցած է տեխնիկայով: Ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց բացվող: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ։ Վաճառվում է ողջ կահույքի հետ միասին։