Վաճառվում է 4 սենյականոց շքեղ, ընդարձակ, մոդեռն ոճի բարձրակարգ նորոգված, յուրահատուկ դիզայնով և գեղեցիկ լուսավորմամբ բնակարան՝ 162 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ և դռներ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, սանհանգույցներից մեկում տեղադրված է ջակուզի: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։