Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 190 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայի սկզբնամասում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նոր կահույքով։ Ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում է տեսարան դեպի քաղաքը։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։