Վաճառվում է 4 սենյականոց բնակարան 175 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գյուլբենկյան փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։ Ցանկության դեպքում բնակարանը կկահավորվի։