Կոմիտասի պողոտայում վաճառվում է 3 սենյականոց դուպլեքս բնակարան, որը զբաղեցնում է 95 քմ մակերես և գտնվում է 6 հարկանի քարե շենքի 6-րդ և 7-րդ հարկերում: Արտաքին պատերը երկշերտ քարից են, տանիքը նորոգված է ավստրիական հատուկ ջրամեկուսիչ տեխնոլոգիայով: Բնակարանը հիմնովին եվրովերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով: 1-ին հարկում է գտնվում հյուրասենյակը, խոհանոցը, 1 ննջասենյակը և լոգասենյակը, 2-րդ հարկում նախասրահը, 2 ննջասենյակները, զգեստասենյակը և լոգասենյակը: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով, հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է նորաձև և գեղեցիկ կահույքով, համալրված է տեխնիկայով։ Տեղադրված է ջրի բաք: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, սրճարաններ և ժամանցի վայրեր։