Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 121 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում` Նոր Զովք սուպերմարկետի հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, սենյակները կահավորված են նրբաճաշակ ոճով ու հարմարավետ: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի 2 բաց պատշգամբ: Շենքում գործում է 2 վերելակ: Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Գինը վերջնական է: