Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և գեղեցիկ դիզայնով բնակարան` 104 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Նորաշեն թաղամասում՝ 7 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցի և լոգասենյակի հատակը տաքացվող է։ Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա ավտոկայանատեղ և վերելակ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և այլն։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: