Ռուբինյանց փողոցում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան, որը գտնվում է 13 հարկանի շենքի 4-րդ հարկում և զբաղեցնում է 78.5 քմ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ապահովված է կոմունալ հարմարություններով, շենքում գործում է նոր վերելակ։ Տեղադրված են ջեռուցման համակարգ, երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, լամինատով և սալիկներով: Առկա են ներկառուծված պահարաններ և զգեստասենյակ: Լոգասենյակը և սանհանգույցը սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով։ Հարևանությամբ են Երևան սիթի սուպերմարկետը, այգի, տրանսպորտի կանգառներ: