Վաճառվում է 3 սենյականոց 80 քմ մակերեսով բնակարան՝ Լեփսիուս փողոցում, 9 հարկանի շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, ունի խորդանոց։ Սանհանգույցները երեսպատված են եվրոպական սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները գեղեցիկ կահավորված են և ապահովված բարձրորակ կենցաղային տեխնիկայով։ Առկա է փակ պատշգամբ, դոմոֆոն և տեսախցիկներ։ Խնամված բակում կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը, դպրոցը, սրճարանը և տրանսպորտի կանգառները։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։